ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հետոսկեծիրանյան մտորումներ

Հետոսկեծիրանյան մտորումներ
16.07.2012 | 20:01

«Պարոն, ի՞նչ կարծիք ունեք «Ոսկե ծիրան» փառատոնի ընդհանուր որակի մասին` համեմատած ծիրանների որակի հետ»: Սա փառատոնի ընթացքում հնչող լավագույն հարցն է` ըստ Փիթեր վան Բյուրենի

հումորային էսսեի («Ոսկե ծիրան» օրաթերթ, «Մինչ հաջորդ տարի» 15.07.2012): Մինչ հաջորդ տարի, չգիտեմ, բայց դեռևս ոսկեծիրանյան «խմորումները» շարունակվում են: Պատասխան չգտած հարցերն էլ շատ-շատ են: Ինչո՞ւ հայ կինոն զարգացում չի ապրում: Ինչո՞ւ կինոթատրոններ չունենք: Ինչո՞ւ պետական հոգածություն չկա: Ինչո՞ւ է կոմերցիոն կինոն այդքան ցածրարժեք, եթե լավ ֆիլմ նկարահանելու համար, իսկապես ամենակարևորը շատ փողն ու բարձրակարգ տեխնիկան է: Ինչո՞ւ են լավ ֆիլմերը մնում դարակներում և այլն: Ոսկեծիրանյան անցուդարձից հետո հեշտ չէ նորից վերադառնալ իրականություն, ուր լավ կինո հասկացողությունը ոչ մի կերպ չի կապվում հայ կինոյի հետ: Պահանջարկ-առաջարկի մասին խոսակցություներն այլևս համոզիչ չեն: Փառատոնի ընթացքում երիցս համոզվեցինք, որ լավ կինոն ունի հանդիսատես: Ես այնքան էլ կողմ չեմ, որ «անգրախանութ» Երևանին գրքի համաշխարհային մայրաքաղաք տիտղոս շնորհելը անլուրջ քայլ է, որ կինոթատրոն, կինո’ չունեցող, ճղճիմ սերիալներով հագեցած մեր քաղաքային մթնոլորտին անհարիր է միջազգային կինոփառատոնը: Լավ է, որ դրանք կան, ունեցածը կռվախնձորի վերածելու փոխարեն, կարելի է ի նպաստ օգտագործել, քաղել առավելագույնը, աշխարհին զարմացնելու ճիգերը օգատգործել նաև մեր իրականությունը բարեփոխելու համար: Նշեմ, որ փառատոնի կազմակերպիչները բազմիցս նշել են, որ ոսկեծիրանյան քաղաքականության հիմքում հայ կինոյի զարգացումն է և հայկական լավ կինոն աշխարհին ներկայացնելը: Ինչը բնական է: Առայժմ, ունենք այն, ինչ ունենք: Հարց` ե՞րբ են, ի վերջո, հայկական ֆիլմերը իրապես հետաքրքրություն ներկայացնելու` թե’ դրսի, թե’ ներսի հանդիսատեսի համար: Հազարամյակների մշակույթ ունեցող, կինոյի և գրքի համաշխարհային անցուդարձն ապահովող մեր փոքրիկ երկրի համար, հուսանք, որ անհնար չէ գեղեցիկ փաթեթում նաև գեղեցիկ արտադրանք ունենալը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4187

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ